Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կիևը պատրաստ է «ողջամիտ փոխզիջման»՝ հակամարտությանը վերջ տալու համար

Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ Կիևը պատրաստ է գնալ «ողջամիտ փոխզիջման» «նորմանդյան ձևաչափով» բանակցություններում՝ երկրի արևելքում արդեն վեցերորդ տարին շարունակվող զինված հակամարտությանը վերջ տալու համար:

Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները պատրաստվում են հանդիպել այս տարվա դեկտեմբերին։

Վլադիմիր Զելենսկին, այս տարի ստանձնելով Ուկրաինայի նախագահի պաշտոնը, խոստացել է վերջ տալ պատերազմին, բայց որոշ քննադատներ նրան մեղադրում են Մոսկվային չափազանց շատ զիջումներ անելու մեջ:

 

azatutyun.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով