Այլ ԱՐԽԻՎ ԺԱՄԱՆՑ ՀԱՅՏՆԻՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ մասնակիցը «Միսս տիեզերք 2019»-ում

Դայանա Դավթյանը շուտով կսկսի ելույթը «Միսս տիեզերք 2019»-ում: Գեղեցկության հեղինակավոր մրցույթում ՀՀ ներկայացուցիչը հայտնել է միջոցառման անցկացման վայր՝ ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաք, մեկնելու մասին: Նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում ու լուսանկար հրապարակել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից:

«Ի՛մ Հայաստան, շնորհակալ եմ, որ հենց ես եմ ընտրվել ամենահեղինակավոր բեմում քեզ ներկայացնելու համար: Խոստանում եմ բարձր պահել քո անունը, անել անհնարինը եւ այնպես անել, որ բոլորն ավելի շատ սիրեն Հայաստանը»,- գրել է նա:

68-րդ «Միսս տիեզերքին» մասնակցելու է 90 գեղեցկուհի: Եզրափակիչը տեղի է ունենալու դեկտեմբերի 8-ին: Մրցույթի գործող հաղթողը Ֆիլիպինների ներկայացուցիչ Քաթրիոնա Գրեյն է:

Այս օրերին ընթացքի մեջ է նաեւ գեղեցկության մյուս հեղինակավոր մրցույթը՝ «Միսս աշխարհ 2019», որն անց է կացվում Լոնդոնում: Հայաստանն այնտեղ ներկայացնում է  Լիանա Ոսկերչյանը:

 

 

 

armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով