Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատախազությունն ուսումնասիրության առարկա է դարձրել 21 աղբատարների նվիրատվության վերաբերյալ մամուլի հրապարակումները

Երևան համայնքին մի քանի ընկերությունների և անհատների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ մամուլի հրապարակումները Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին քաղաքապետարանը հրապարակեց Երևան համայնքին 21 աղբատար մեքենա նվիրած ընկերությունների և անհատների անունները՝ դա բացատրելով հանրային պահանջով: Համաձայն քաղաքապետարանի ներկայացրած ցանկի, օրինակ, 14 աղբատար նվիրել է «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, 3 հատ՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս ցանկը, ըստ «Հետք»-ի, կապված է նախկին և ներկա պաշտոնյաների հարազատների հետ։ Օրինակ, «Ալեքս Հոլդինգ»-ը կապվում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Մինչ այս, քաղաքային իշխանությունները պնդում էին, որ Սամվել Ալեքսանյանն այս ցանկում չկա։

 

 

 

 

 

 

azatutyun.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով