Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանում ղարաբաղյան կարգավորման որևէ հույսեր չեն կապում, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում անցած քննարկմանն ասաց Ադրբեջանի լրագրող Սևինչ Օսմանքիզին, ով ստիպված է արտերկրում բնակվել հայրենիքում իր նկատմամբ հետապնդումների պատճառով. «Նա այցելում է օկուպացված Շուշա, երջանիկ գինի վայելում, պարում: Նա արդեն իսկ 3 թե 4 անգամ այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ՝ դա չէր արել Հայաստանի և ոչ մի ղեկավար, քանի որ եթե դու խաղաղ բանակցություններ ես վարում, չպետք է այցելես օկուպացված տարածքներ, իսկ Փաշինյանը նույնիսկ ասաց, թե սա հայերի հողն է» Օսմանքիզիի կարծիքով, Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին ձեռնտու է ղարաբաղյան խնդրի ներկա կարգավիճակը. «Ավտորիտար ղեկավարներին թշնամի է անհրաժեշտ և եթե այդպիսին չկա, նրանք ստեղծում են այդ թշնամուն մարդկանց համախմբելու համար: Կարծում եմ, դա անում են թե Ադրբեջանում և թե Հայաստանում»: Քննարկմանը մասնակցող «Ամերիկայի Ձայն»-ի նախկին թղթակից, Վրաստանում գործող «Ալիք Մեդիայ»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը, ով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականն էր, նշեց, որ Սևինչ Օսմանքիզին փոքր-ինչ սխալվում է ու եթե Հայաստանի նախկին ռեժիմն իրոք օգտագործում էր ղարաբաղյան հակամարտությունն իշխանությունը պահելու համար, ապա ներկա իշխանություններն այլևս դրա կարիքը չունեն: «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը փոխեց հակամարտության համատեքստը և բազմաթիվ այլ բաներ տարածաշրջանում», համոզված է Խառատյանը. «Այժմ մենք ունենք Հայաստանի պատմության մեջ երևի թե ամենալեգիտիմ իշխանությունը, որը կարիք չունի շահարկելու հակամարտությունը իշխանության ղեկին մնալու համար»: Անդրադառնալով տարածաշրջանում մամուլի ազատությանը, Խառատյանը նշեց, որ Հայաստանը մամուլի ազատության մակարդակով այսօր տարածաշրջանի առավել ազատ երկիրն է, որտեղ լրատվամիջոցների մեծ մասը պատկանում է իշխանությունների հակառակորդ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին: Ուստի, նաև ֆեյք լուրերի մեծ մասը Հայաստանում տարածվում է հենց ներսի ուժերի կողմից: Վրաստանում իրավիճակն այլ է, նշում է քննարկմանը մասնակցող «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Եկատերինա Մագալդադզեն: Այստեղ ակտիվ գործում են Ռուսաստանի կողմից սատարվող կեղծ լուրերի տարածողները: Հատկապես դրանք թիրախավորում են ազգային փոքրամասնությունները, որոնք հաճախ են հետևում ռուսական լրատվամիջոցներին. «Նրանք շատ խոցելի են և ենթարկվում են ռուսական ապատեղեկատվության հսկայական ալիքի, իսկ Վրաստանի իշխանությունները հաճախ հիշում են նրանց մասին ընտրությունից ընտրություն»: Ադրբեջանում կեղծիքների տարածման մեջ ներգրավված է հենց այդ երկրի իշխանությունը, համոզված է Սևինչ Օսմանքիզին: Չնայած Ադրբեջանում գործող ավելի քան 600 լրատվամիջոցների, մամուլի ազատության մասին Ադրբեջանում խոսք լինել չի կարող: Ընդհակառակը, իշխանությունները մասնակցում են հակառակորդների դեմ կեղծ լուրերի տարածման գործին. «Այդ կեղծ լուրերի, կեղծ լրատվամիջոցների ստեղծման համար Ադրբեջանում հսկայական գումարներ են ծախսվում, խոսքը գնում է միլիոնների, միլիոնավոր դոլարների մասին: Այնտեղ ստեղծվել են թրոլների մի ողջ բանակներ»: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Օսմանքիզին նշեց, որ չնայած որոշ խաղաղարար նախաձեռնությունների, ներկա զարգացումներն իրեն լավատեսություն չեն ներշնչում: Այսօր մեծացել է նոր սերունդ, որը չի տեսել լայնածավալ պատերազմի սարսափները և պատրաստ է խնդիրը լուծել պատերազմի միջոցով, նշում է ադրբեջանցի լրագրողը: Արսեն Խառատյանն իր կողմից նշեց, որ այնուամենայնիվ ավելի լավատես է. «Այդ նույն սերունդը կարող է հրաժարվել ռազմականացված հռետորաբանությունից: Իրականում ես թունելի վերջում որոշակի լույս եմ տեսնում»:
Related Articles
Բանակցային ձևաչափը բխում է 1994-ի եռակողմ համաձայնագրից. ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ-կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և Հայաստանի արտգործնախարարությունը չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ։ Այս մասին հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների […]
Հրդեհ Պռոշյան գյուղում
Փետրվարի 10-ին, ժամը 17:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գամի փողոցի թիվ 2 շենքի նկուղում: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող խորդանոցներում: Հրդեհը մեկուսացվել է […]
Զորամասում աշխատող անշնորհք աղջիկ է՝ իր պատճառով են կասեցվել Մեղրիի հրամանատարի լիազորությունները. Մխիթար Զաքարյան. ArmDaily
Մամուլում երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մեղրիի զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանը, ում լիազորությունները կասեցված են ծառայողական քննության շրջանակներում, Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզի Մեղրիի համայնք այցելությունից հետո զնագել է Մեղրու զորամասի մի շարք աշխատակիցների ու հետաքրքրվել, թե ինչու են նրանց երեխաները մասնակցել Փաշինյանի հանրահավաքին։ x Նշվում էր, որ զրոմասի հրամանատարը վիրավորել է այդ մարդկանց […]