jrarum khakhtumner
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՆ

ՊՎԾ-ն մոտ 2 մլրդ 104 մլն դրամի խախտումներ և թերություններ է հայտնաբերել «ՋՐԱՌ» ընկերությունում

Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) ուսումնասիրություն է իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում: Ուսումնասիրությունն իրականացվել է 2014-2018թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ: Արձանագրվել են 2 միլիարդ 103 միլիոն 987 հազար 700 դրամի խախտումներ և թերություններ, ասված է ՊՎԾ հաղորդագրությունում:

Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների և կատարողական ակտերի, կատարվել են 1 միլիարդ 1 միլիոն 433 հազար 300 դրամի չհիմնավորված և անարժանահավատ ծախսեր:

Բացի այդ, ըստ ՊՎԾ-ի, ընկերության պայմանագրային աշխատակիցների անվամբ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի համաձայն դուրս է գրվել, սակայն այդ անձանց չի վճարվել 40 միլիոն 758 հազար 800 դրամի աշխատավարձ, ընկերությունը ոռոգման ջրի իրական ծավալներով չհաշվառման արդյունքում պակաս է հաշվարկել և ջրի կառավարման համակարգում հասույթ չի ձևավորել 321 միլիոն 804 հազար դրամ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության փոխհատուցման համար պետբյուջեից պահանջել և ստացել է 386 միլիոն 725 հազար 500 դրամ ավելի գումար, բացահայտվել են մի շարք այլ խախտումներ ու թերություններ ևս:

 

 

 

azatutyun.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով