Երևանի քաղաքապետարանը շուրջ 278 միլիոն դրամ կտրամադրի Ամանորի ծախսերին։ Ավագանու արտահերթ նիստին ծախսերի ավելացման որոշումն ընդունվեց ձայների 41 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։ x Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ գումարը ծախսվելու է, մասնավորապես, գեղարվեստական մասի ապահովման, ձայնային, լուսային էկրանների վարձակալության և սպասարկման, ժամանակավոր կառույցներով վերգետնյա անցումների վերապատրաստման և ձևավորման աշխատանքների վրա։
Կոկաինի մաքսանենգության մասշտաբներն աճում են Եվրոպայում, և դրա հսկա ծավալներն արտացոլում են համաշխարհային կոկաինի արտադրության ռեկորդային աճը, dpa-ին հայտնել է Եվրոպական ոստիկանական Europol գործակալության ներկայացուցիչը: ԵՄ-ում, ըստ Եվրոպոլի տվյալների, տարեկան վաճառվում է 31 մլրդ եվրոյի անօրինական թմրանյութ։ Կոկաինը, որի շրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ եվրո, զիջում է միայն կանեփին (12 միլիարդ եվրո): Կոկաինի գրեթե […]
Որոտանի վարչական ղեկավարին ձերբակալեցին: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։ x Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՔԿ աշխատակիցներն ավարտել են Որոտանի համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանում խուզարկության աշխատանքները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սուրեն Օհանջանյանն ասել է, որ այս պահին խուզարկություն են են իրականացնում գյուղապետարանում։ Հարցին՝ իր բնակարանում խուզարկության արդյունքում […]