meqenan bakhvel e carin
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին.

Լոռու մարզում այսօր՝ դեկտեմբերի 25-ին BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառերին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդն ու ուղեւորը պայմանագրային զինծառայողներ են, տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Բախման հետեւանքով մեքենայից պոկված դետալները ջարդել են հարեւանությամբ գտնվող տան պատի ապակիները, վնասել նաեւ վթարի հարեւանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով