Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված ստուգումներով ու նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը, հանդիսանալով «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կատարել է ապօրինություններ։ Պարզվել է, որ «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունը 2013-ից 2019 թվականների ընթացքում հիշյալ բարեգործական հիմնադրամին հատկացրել է ընդհանուր 316 հազար եվրոյից և 32 միլիոն դրամից ավելի արժեցող կենցաղային ու տնտեսական իրեր՝ որպես անապահով ընտանիքներին մարդասիրական օգնություն։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ համայնքի ղեկավարը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, համայնքի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու անվան տակ, անհասցե ապրանքագրեր ու կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ կազմելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 89 միլիոն դրամից ավելի կազմող տարբեր իրեր։ Պարզվել է նաև, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքը և, ձևական աճուրդներ է կազմակերպելով ու կեղծիքներ կատարելով, իր որդուն է օտարել համայնքին պատկանող հողամասեր՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։ Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը, հաստատապես իմանալով, որ որդուն պատկանող հողամասում բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկը առանց համապատասխան թույլտվության առանձնատուն է կառուցում, ոչ միայն չի կասեցրել ապօրինի շինարարությունը, այլև կազմել և տրամադրել է պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա կադաստրի պետական կոմիտեի Ստեփանավանի գրասենյակում 2015 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում։ Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ Հանգամանքները պարզվում են։
Related Articles
«Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով». Ալիև
«Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում: x «Ինչպես հայտնի է, բանակցային գործընթացը տևել է շուրջ 30 տարի, սակայն ոչ մի արդյունք չի տվել: Իրադարձությունների ներկա ընթացքը և միջազգային ուժերի […]
Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է փողոցայինի նման, որի ձեռքը կա մահակ, որի անունն է ուժային կառույցներ.Վահե Հակոբյան
Սա քաղաքական տեռոր և քաղաքական հետապնդում է, վրեժխնդրություն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերին: x «Երեկ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին նենգաբար բերման են ենթարկել, այն դեպքում, երբ ինքն իր փաստաբանի հետ եկել էր 6-րդ վարչության շենքի դիմաց, այնտեղ էլ շոու ծրագրով, […]
Օգտագործելով պաշտոնը, փոխնախարարը խոչընդոտել է դիզվառելիքի ներկրմանը. գործն ուղարկվել է դատարան
Դիզվառելիք ներկրող տնտեսվարողներից 2019թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված դիմումների առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ մի խումբ պաշտոնատար անձինք դիտավորությամբ խոչընդոտել են 2015թ. ընկերության կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձևակերպմանը: x Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ […]