Armdaily կայքը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող, դատարկ և բացարձակ չհիմնավորված ինֆորմացիա, որը ազնիվ մարդուն վարկաբեկող տեղեկություն է։ Թե իբր գնդապետ Բաբկեն Սեդրակյանը Արտյոմ Կանեվսու թիկնազորի պետին այսպես ասած <<տանիք>> է եղել և թույլ չի տվել, որ նրան ձերբակալեն։ Եվս մի աղաղակող սուտ, որ Բաբկեն Սեդրակյանին Վալերիյ Օսիպյանը զենք է տվել և հետո մեկնել են Դուբայ հանգստանալու։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել կոռեկտություն և չտարածել կեղծ և վարկաբեկող տեղեկություններ։
Related Articles
ԱԱԾ-ն լծվել է «գողերին» բռնելու գործին. կազմվել է 2 ցուցակ. մեկում 12 «օրենքով գողեր» են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը փոթորկել է քրեական աշխարհը։ Նրանց «բռնելու» գործին է լծվել Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ 2 ցուցակ են կազմել։ x Մեկում 12 օրենքով գողերն են, մասնավորապես՝ Զապը, Սամվելիկը, Օշականցի Գեւորիկը, Ալոն, Ժիրոն եւ այլք։ Սակայն այս ցուցակում է հայտնվել նաեւ մի քանի անուն, որոնք օրենքով գողեր չեն, […]
Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Հայոց ցեղասպանության հիշատակի կապակցությամբ.
Հիշատակի եռերգություն կոչվող միջոցառումների շարքում ապրիլի 23-ին ժամը 23-ն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի Ջոզեպպե Վերդիի «Ռեքվիեմը», հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը և միջոցառումը նաև հեռարձակվելու է ուղիղ եթերում։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։ x «Ապրիլի 23-ին, […]
Վրաերթ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Դեկտեմբերի 24-ին, ժամը 22։29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136-րդ կմ-ին Ռոման Թ.-ն (ծնված 1993 թ.) «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կամո Մ.-ին (ծնված 1960 թ.), ով տեղափոխվել է Վայքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: x