«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Փոփոխության ընդունման դեպքում տեղական մսի վրա կկիրառվի ավելացված արժեքի հարկի 7-տոկոսանոց դրույքաչափ: Սա ներկայացվում է որպես դրույքաչափի իջեցում, որովհետև սուպերմարկետներում վաճառվող մսի նկատմամբ կիրառվում է 20 տոկոսանոց դրույքաչափ: Սակայն իրականությունն այն է, որ ամբողջ Հայաստանում միսը չի հարկվել ԱԱՀ-ով, և այս փոփոխությունից հետո մսի մանրածախ գինը կարող է ավելանալ 500-700 դրամով: Սրա մեջ մտնում են ինչպես ԱԱՀ-ն, այնպես էլ սպանդանոցային ծախսերը: Այսպիսով, միսը կդառնա անհասանելի շքեղություն բնակչության ավելի մեծ զանգվածների համար»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Related Articles
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Վրաստանի Հանրապետություն։ Վարչապետի այցը պաշտոնական է, կտեւի մարտի 3-4-ը։ x «Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն։ Նշենք, որ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ այցն է Վրաստան։ […]
Դուք երկրի գլխավոր դավաճանն եք. Ռադայի հայազգի պատգամավորը միջնամատ է ցույց տվել Զելենսկուն
Դուք երկրի գլխավոր դավաճանն եք. Ռադայի հայազգի պատգամավորը միջնամատ է ցույց տվել Զելենսկուն x
Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: x Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական […]