Հայաստանում վերջին քառորդ դարի ընթացքում գործող Armenia Tree Project՝ Հայաստան Ծառատունկ Ծրագրի համար 2019-ը կարևորագույն հանգրվան էր, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ծրագրի գործադիր տնօրեն Ջեանմարի Պապելյանը. «Սկսելով մեր աշխատանքները 1994-ին, մենք ընդհանուր առմամբ 6 միլիոն ծառ տնկեցինք Հայաստանում և Արցախում: Մեզ հաջողվեց նոր աշխատատեղեր ստեղծել, նոր կյանք հաղորդել Հայաստանի բազմաթիվ համայնքներին»: Հայաստան — ծառատունկ ծրագրի հիմնադիրն է Բոստոնում բնակվող հայազգի հայտնի բարերար Քարոլին Մուգարը, ով 1992-ին Հայաստան ժամանելով, ականատեսն եղավ, թե ինչպես էին տներում տաքություն ապահովելու համար շրջափակման մեջ գտնվող Հայաստանի բնակիչները ստիպված ծառեր հատում: Մարդկանց անհրաժեշտ էր հույս տալ, հույս՝ դեպի ապագա: Այսօր Հայաստան Ծառատունկ Ծրագիրն իր ոլորտում գործող առավել հայտնի բարեգործական կազմակերպությունն է, որն աշխատատեղերով է ապահովում Հայաստանի տասնյակ քաղաքացիների և օգնում տարածել շրջակա միջավայրի մասին գիտելիքները հայ մանուկների շրջանում: Կազմակերպությունը նախատեսում է նաև ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի կառավարության հավակնոտ ծրագրում: «Քանի որ հաջորդ 30 տարիների ընթացքում Հայաստանը նախատեսում է կրկնապատկել իր անտառածածկ մակերեսը, Հայաստան — ծառատունկ ծրագիրը նախատեսում է ավելացնել տնկիների արտադրությունը, որպեսզի կարողանանք նպաստել այդ ծրագրին՝ տրամադրելով ծառատեսակների բազմազանություն: Այսօր Հայաստանում մենք ունենք 4 տնկարաններ, որտեղ աճեցնում ենք 50 տեսակից ավելի տնկիներ»: Հայաստանի կառավարության նախաձեռնած ծրագրի շրջանակներում միայն 2020-ին անհրաժեշտ կլինի շուրջ 10 միլիոն ծառ տնկել, հիշեցնում է Armenia Tree Project կազմակերպության ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը: Նրա խոսքով, չնայած դժվարություններին, սա մարտահրավեր է, որը Հայաստանն ի վիճակի է իրականացնել. «10 միլիոն ծառ տնկելն այնքան հեշտ չէ: Բավականին ծանր աշխատանք է սպասվում և պետք է կարողանալ ներգրավել ամբողջ բնակչությանը, տարածքների ճիշտ ընտրություն պետք է կատարվի, որպեսզի ճիշտ տնկիները ճիշտ տեղում տնկվեն և հետագա խնամքի հարցեր առաջանալիս մենք կորուստներ չունենանք. Ծառ տնկելն ամենահեշտ բանն է, հետագա խնամքն է ամենադժվարը»: Հայաստան Ծառատունկ Ծրագիրը պատրաստ է իր փորձառության և ուժերի ամբողջ ծավալով օգնել կառավարությանն իրականացնել նախաձեռնությունը, նշում է Հարությունյանն, ընդգծելով՝ հատկապես, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած նոր կառավարության հետ աշխատանքն է՛լ ավելի դյուրին ու արագ է ընթանում:
Related Articles
Նյու Յորք նահանգի Ռոչեստերյան համալսարանի ֆիզիկոսները ստեղծել են մետաղի նախատիպ , որը հնարավոր չէ ջրի մեջ խորտակել, նույնիսկ, եթե ամբողջովին ընկղմել ջրի մեջ
Այս հայտնագործությունը հնարավոր է եղել շնորհիվ ջրային սարդերի և թունավոր հրե մրջյունների , որոնց մարմինը ունի ջրահրիչ ունակություն։ Նրանք ունեն հատուկ միկրոնաղշ իրենց մարմնի մակերեսին և այդ նաղշը ստեղծում է ինքնատիպ օդային բարձիկ թույլ չտալով սուզվել, նույնիսկ , եթե մետաղի վրա մի քանի անցք լինի։ Այս հայտնագործության փորձարկման մասին մանրամասն գրված է Aplies Materials and Interfaces […]
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ: x Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, […]
Գլխավոր դատախազը խոստացավ ձերբակալի Նիկոլ Փաշինյանին․ Ղազինյան (տեսանյութ)
Գլխավոր դատախազը խոստացավ ձերբակալի Նիկոլ Փաշինյանին․ Ղազինյան x