Ազգային ժողով է ժամանել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քնննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու նպատակով։
Անդրանիկ Քոչարյանը տեղեկարցրեց, որ այժմ հանձնաժողովը վճռորոշ փուլ է թևակոխել, և դրա շրջանակներում է Օհանյանը հրավիրվել, վերջինս մեծ պատրաստակամությամբ համաձայնել է։
Այժմ մեկնարկել է Քննիչ հանձնաժողովի նիստը։
Մինչ հանձնաժողովի նիստի մեկնարկը Օհանյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։