Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում հսկայական ժայռաբեկորը պոկվել և ընկել է բնակչի տան տանիքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Հակոբ Սարգսյանի, վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ մի քանի հսկայական կտորներ ժայռից պոկվել և թափվել են բնակչի տան վրա՝ վնասելով տանիքը, պատերը, այգում տեղադրված մեղվի փեթակները, ինչպես նաև ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Ժամանել է նաև Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը:
Related Articles
Հայտարարություն Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ
Հայտարարություն Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ x Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում են մոտ 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով: Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ է […]
Հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ. Անվտանգության խորհրդի քարտուղար
Հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Փոխանակեցինք մտքեր և քննարկեցինք խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Հեռախոսազրույցի սկզբում ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծել եմ, որ Հայաստանը սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված […]
Այսօր գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի ծննդյան օրն է.
Այսօր գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի ծննդյան օրն է։ x Վալերիյ Ռազմիկի Օսիպյան (ապրիլի 17, 1970, Աշխաբադ, ԽՍՀՄ): Նա զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական(18.09.2019-08.10.2019) ՀՀ ոստիկանապետ, ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի նախկին տեղակալ (2012-2018 թթ.), ոստիկանության գեներալ-մայոր։ Պարգևներ 2009 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում […]