ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան:
Սենատորի գրասենյակից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2019-ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ Գևին Նյուսոմի հետ Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրվել է առևտրային հուշագիր Հայաստանի և Կալիֆորնիայի միջև:
ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը նշել է, որ Սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն սերտ կապեր է հաստատել Երևանում, այդ պատճառով էլ խնդրել է նրան անձամբ փոխանցել Նիկոլ Փաշինյանի հրավերը նահանգապետին: