SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խմբի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հետախուզում է հայտարարվել հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանության մեջ կասկածվող քաղաքացու նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Վանո Թումանյանն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 2-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վիլյամ Դանիելյանի և Իջևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Չապուխյանի նկատմամբ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջիններիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դատավոր Գոռ Շահբազյանը, դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել էր քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել էին։ Գ. Շամյանի տեղեկություններով՝ Վ. Դանիելյանն ու Գ. Չապուխյանը կասկածվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Կոտայքի մարզի քննիչներն ու ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերել էին նաև հրազեններ, ինքնաձիգի պարկուճներ, ռազմամթերք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2010 թվականին Հունաստանում Կ. Խնուսյանը սպանել էր Վ. Դանիելյանի եղբորը՝ Արկադի Դանիելյանին, իսկ Գ. Չապուխյանն էլ Վ. Դանիելյանի սանիկն է։
Related Articles
ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են հրազենային վիրավորումներով շարքայիններ
Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և […]
Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. Սյունիքի ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ ոստիկանությունում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: x Մասնավորապես, պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, նրա ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը եւ Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել […]
Փաշինյանը եւ Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղզական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: x Ողջունելով վարչապետին Բիշքեկում` Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները: «Պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված […]