SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խմբի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հետախուզում է հայտարարվել հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանության մեջ կասկածվող քաղաքացու նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Վանո Թումանյանն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 2-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վիլյամ Դանիելյանի և Իջևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Չապուխյանի նկատմամբ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջիններիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դատավոր Գոռ Շահբազյանը, դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել էր քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել էին։ Գ. Շամյանի տեղեկություններով՝ Վ. Դանիելյանն ու Գ. Չապուխյանը կասկածվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Կոտայքի մարզի քննիչներն ու ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերել էին նաև հրազեններ, ինքնաձիգի պարկուճներ, ռազմամթերք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2010 թվականին Հունաստանում Կ. Խնուսյանը սպանել էր Վ. Դանիելյանի եղբորը՝ Արկադի Դանիելյանին, իսկ Գ. Չապուխյանն էլ Վ. Դանիելյանի սանիկն է։
Related Articles
Լավ տեղեկացված չեք. Սյունիքի մարզի բյուջեն մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան մյուս մարզերինը. Գևորգ Պապոյանը՝ Լիլիթ Գալստյանին
Լավ տեղեկացված չեք. Սյունիքի մարզի բյուջեն մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան մյուս մարզերինը. Գևորգ Պապոյանը՝ Լիլիթ Գալստյանին x
Իսրայելի վարչապետին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրի Գլխավոր դատախազության կողմից իրեն ներկայացված մեղադրանքները որակում է որպես պետական հեղաշրջման փորձ: Իսրայելի կառավարության ղեկավարի այս հայտարությունը հնչեց հինգշաբթի ուշ երեկոյան` երկրի Գլխավոր դատախազ Ավիշայ Մանդելբլիթի Երուսաղեմում հրավիրած ասուլիսից քիչ անց: x «Սա դժվարին և տխուր օր է: Այսօր ես տեղեկացրեցի վարչապետ Բենյամին Նեթանյահուի փաստաբաններին երեք դրվագներով նրան պաշտոնական մեղադրանք […]
Ազատության անրադարձը այն մշակույթի գործիչներին , որոնք ստորագրել էին Ռ.Քոչարյանին ազատ արձակելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազատության անրադարձը այն մշակույթի գործիչներին , որոնք ստորագրել էին Ռ.Քոչարյանին ազատ արձակելու համար. x Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու հայտարարության տակ ստորագրել-չստորագրելու մասին Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու հայտարարության տակ ստորագրել-չստորագրելու մասին Опубликовано Ազատություն ռադիոկայան Четверг, 19 декабря 2019 г. azatutyun.am