taniqy ynkel e meqenayi vra
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Քամու հետևանքով տանիքը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Փետրվարի 6-ին, ժամը 22:27-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 76 հասցեում գտնվող հանրախանութի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետևանքով հանրախանութի տանիքն ամբողջությամբ պոկվել, ընկել է «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վրա. կոտրվել է նաև եղևնի. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, մասնատել եղևնին, հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ավտոմեքենան դուրս բերել կառուցատարրերի տակից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով