Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ կատարել և հստակեցնել գործառույթները, գրում է Newsbook.am-ը։ Ներքին գործերի նախարարության կազմավորումը և գերատեսչության նորմատիվային հիմքի ապահովում նախատեսվում է իրականացնել 2021 թ. առաջին կիսամյակում: Ռազմավարությունում նշվում է, որ նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական, և թե՛ քաղաքացիական վերահսկողությանը։ «Անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը»,- ասվում է նախագծում: Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում, կարևորելով կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ՆԳ նախարարության նախատեսվող դերակատարումը՝ նախագծի հեղինակ Արդարադատության նախարարությունն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել նաև ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Ներքին գործերի նախարարության կառուցվածքում ներառելու հարցը։ «Այդուհանդերձ, մեկ կարևոր հանգամանք պետք է հստակ լինի, ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ։ Այս համեմատությունը տեղին չէ միայն թեկուզ այն հիմնավորմամբ, որ նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե քաղաքական և թե քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են»,- նշված է ռազմավարությունում: Նախատեսվում է նաև կրճատել Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները և ստեղծել նոր Պարեկային ոստիկանություն: Ծառայության կազմավորման ընդհանուր ժամանակացույցը ենթադրում է ոչ ավել, քան մինչև 2020թ. վերջը: Պարեկային ծառայության գործառույթներն են լինելու՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը և այլն: «Անհրաժեշտ է ստեղծել տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն»,- գրված է նախագծում: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Related Articles
Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կհարմարեցվի նաև ռազմական ինքնաթիռների թռիչքի ու վայրէջքի համար
Այս տարի «Շիրակ» օդանավակայանի վազքուղու վերակառուցման լայնածավալ աշխատանքների իրականացում է նախատեսվում: Ամբողջովին փոխվելու է վազքուղու հին ծածկույթը: x Գյումրու համայնքապետարանում կայացած հանրային լսման ժամանակ «Շիրակ» օդանավակայանի տեխնիկական սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյան տեղեկացրել է, որ 3.220 մետր երկարությամբ, և 45 մետր լայնությամբ ասֆալտ- բետոնյա ծածկույթի վերակառուցում է իրականացվելու։ 5 սմ հաստությամբ ծածկույթը հանվելու է, տեղադրվելու է […]
Կորոնամիֆային տեղեկատվական տարափի միջից միասին դուրս կբերենք․ Մուրադյան
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հերթական անգամ ահազանգում է հակապատվաստումային տեղեկատվության վտանգավորության մասին․ Մուրադյանը գրել է․ x Խնդրանքով դիմում եմ զանգվածային լրատվական միջոցների բոլոր ղեկավարներին․ Հարգելի և սիրելի լրագրողներ,առնվազն 7 ամիս է Հայաստանում սկսել է պատվաստման գործընթացը, և մենք՝ բուժաշխատողներս, ցավոք, դեռ հասարակության 12%-ին ենք կարողացել բացատրել, […]
Ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 […]