Շահումյանի շրջանի բնակիչ, 1965 թվականին ծնված Գ. Գ.-ն փետրվարի 18-ին հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել։
Այս մասին «Արմենպրես»—ը տեղեկացավ Արցախի Հանրապետության ոստիկանության կայքէջից:
ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:50-19:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: