Ayrvel e vagon tnak
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Փետրվարի 20-ին, ժամը 05:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 43 հասցեի մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղու թիվ 47/9 շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել է՝ 06:35-ին։ Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է (12 քմ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով