vtar
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՃՏՊ Նորավան գյուղում. կան տուժածներ.

Մարտի 17-ին, ժամը 06:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորավան գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ;

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz Sprinter» և «Honda Sit» մակնիշների ավտոմեքենաները: Ավտոմեքենաների վարորդները և «Honda Sit» ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել են Գորիսի և Սիսիանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Honda Sit» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, իսկ հոսպիտալացված տուժածներ` Կամո Պ-ի և Ռուբեն Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Սվետլաննա Խ.-ինը՝ միջին ծանրության:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով