Ka 2 zoh
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՃՏՊ Դիլիջանի ոլորաններում. կա երկու զոհ

Մարտի 25-ին, ժամը 22:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի մոտ 86-րդ կմ-ին «Opel Astra G» (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1993 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ): Վարորդը և ուղևորը տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը, դիերը մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել ձորից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով