vtar
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՃՏՊ Աշտարակի խճուղի տանող ավտոճանապարհին.

 Մայիսի 12-ին, ժամը 09:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասից դեպի Աշտարակի խճուղի տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վալերի Ա․, ծնված 1951 թ․), «Rover» (վարորդ՝ Արմեն Գ․, ծնված 1965 թ․) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Արշակ Ս․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և «Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Էվելինա Տ․-ին (ծնված 1969 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Rover» մակնիշի ավտոմեքենան և փակել «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով