Anlar akanjakalner
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՏ

Cardlax EarBuds Washer․ «լվացքի մեքենա»՝ անլար ականջակալների համար

Մարդկային երևակայությունը սահմաններ չունի։ Այն նույնիսկ ամենափոքր ու առաջին հայացքից ծիծաղելի թվացող գաղափարներին կարող է կյանք տալ ու դարձնել ամենօրյա կենցաղի մաս։
Եվ այսպես, ստեղծվել է փոքրիկ լվացքի մեքենա՝ հատուկ անլար ականջակալների համար։ Cardlax EarBuds նախատեսված է ականջակալները ականջի ծծմբախցանից և այլ մանր բեկորներից մաքրելու համար:
Մաքրման գործընթացը տեղի է ունենում մի քանի փուլով. նախ ականջակալները մշակվում են պտտվող խոզանակի միջոցով, ապա ցողվում են հատուկ մաքրող նյութով։ Ըստ հեղինակների, գործընթացը չափազանց նուրբ է և չի վնասում ականջակալները։
Նախնական տեղեկատվության համաձայն, Cardlax EarBuds Washer-ի արժենալու է 33 դոլար։ Պատվերները կարող են գրանցվել 2021 թվականի հունիսից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով