Փետրվարի 27-ին, ժամը 19:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի Խաչատուր Հակոբյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:57-ին, մարվել՝ 22:41-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելին: x Էրդողանը հիշեցնելով նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին պաղեստինյան հարցի քննարկման մասին, նշել է, որ իրենք այդ ամբիոնից ներկայացրել են, թե ինչպես է «ահաբեկչական պետություն Իսրայելը 1947թ. սկսած օկուպացրել Պաղեստինի տարածքները»: «Մենք քարտեզները ցույց ենք տալու և պատմելու ենք: Կանգ չենք առնելու: […]