Bakhvel e carin
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Hyundai-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է ծառին.

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Երասխ–Մեղրի ավտոճանապարհի  96-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Արա Անդյանի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Գևորգ Մելոյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբաւր տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:  Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Դավիթ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ:  Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ: Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի  գոտուց, բախվել ծառին:

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով