Երեկ՝ մայիսի 18-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 59-ամյա վարորդի կողմից 14-ամյա հեծանվորդին վրաերթի ենթարկելու մասին։ Երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական վրաերթը, երբ երեխան հեծանվով հետիոտնի համար նախատեսված վայրով փորձում էր անցնել, ու տեղի է ունենում վրաերթը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:58-ի սահմաններում 59-ամյա Յուրա Գրիգորյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 14-ամյա հեծանվորդ Սարգիս Հ.-ին: Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրարարական ջոկատի փրկարարները, ովքեր վրաերթի ենթարկված երեխային մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային, ովքեր էլ տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 21:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից հայտնել էին, որ երեխան հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Related Articles
Լարվածության նոր ալիք Հայաստանի սահմաններին. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Posted on Author admin
Լարվածության նոր ալիք Հայաստանի սահմաններին. Տիգրան Աբրահամյան x
«Դոլմամա» ռեստորանի տանիքն ամբողջությամբ կրակների մեջ է
Posted on Author admin
Խոշոր հրդեհ է բռնկվել Երեւանի կենտրոնում: Այս պահին այրվում են Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանային համալիրն ու հարակից շենքի տարածքը: x Հրշեջները փորձում են մարել կրակը, սակայն տանիքն ամբողջությամբ կրակների մեջ է: news.am
Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ ունեցա միջազգային գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Posted on Author admin
Իսպանական Գրանադա քաղաքում մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին, որի շրջանակում կարճատև զրույցներ ունեցա միջազգային գործընկերների հետ: x