Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Քանի որ այս թեմայի շուրջ արդեն շատերն են հարցեր տվել, իսկ ոմանք՝ հավատացել կեղծ լուրին, պարզաբանեմ, թե ինչ է կատարվել հունիսի 21-ի հանրահավաքում իմ ու մասնակիցների միջև:
Երբ այցելեցի հանրահավաքի վայր, բարձրախոսով հանգստության կոչեր արեցի, որ կարողանանք քննարկել նրանց պահանջները: Այնուհետև մի քանի անգամ փորձեցի նորից խոսել բարձրախոսով, ինձ ընդհատեցին «դավաճան» վանկարկումներով: Դա տրամաբանորեն ընդունելով իմ հասցեին ուղղված՝ բառացի ասացի՝ «Եթե ես դավաճան եմ, ապա այստեղ բոլորս ենք դավաճան»՝ նկատի ունենալով, որ ես էլ իրենցից մեկն եմ և մեզնից ոչ ոք «դավաճան» չէ:
Դրանից հետո ոմանք սկսեցին տարածել, թե ես ժողովրդին ասել եմ «դուք եք դավաճան», այնինչ այդ պնդման ու իմ ասածի միջև բովանդակային տարբերությունը հսկայական է: Իհարկե, հանրահավաքի որոշ մասնակիցներ հետո մոտեցան ինձ ու պարզաբանեցին, որ վանկարկումները ինձ չէին ուղղված՝ ընդունելով թյուրիմացությունը: Անկախ այդ թյուրիմացությունից, հանրահավաքի մասնակիցների հետ իմ հաղորդակցությունն, ընդհանուր առմամբ, կառուցողական ստացվեց:
Հ.Գ.
Ներկա մարտահրավերների ու անորոշությունների պայմաններում, որպես պետական գործիչ ու քաղաքացի, ակնկալում եմ ողջախոհություն ու երկխոսության պատրաստակամություն հանրահավաքի մասնակիցների կողմից: Ինչպես միշտ, ես լիովին պատրաստ եմ իմ կառուցողական դերակատարությունը ունենալ երկխոսության կայացման ու հիմնախնդիրների քաղաքակիրթ կարգավորման գործում:
Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար Երևան քաղաքի վարչություն է ստացվել Վարդան Սեդրակյան ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում կատարված հրապարակման լուսապատճենը: x Ըստ լուսապատճենի, վերջինս ՀՀ առաջին նախագահից 40 օրյա ժամկետում պահանջել էր 7․800․000 եվրո գումար՝ սպառնալով չտալու դեպքում վերջինիս համար ծանր հետևանքների առաջացում: […]
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս տարվա ընթացքում ստացել և շարունակում է ստանալ տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավեր։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: x «ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշել է […]