Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն CNNTurk հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Չավուշօղլուն նշել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների հարցով խորհրդակցություններ են անցկացնում Ադրբեջանի հետ»։ Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ հայկական կողմից ստացվում են «որոշակի դրական ազդակներ սահմանի բացման հարցում», և այդ խնդիրների շուրջ խորհրդակցություններ են անցկացնելու Ադրբեջանի հետ։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլիի ու Զանգելանի շրջաններ այցի ժամանակ ես հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջը՝ Ջեյհուն Բայրամովին։ Մենք ուշադրությամբ քննարկել ենք այդ հարցերը։ Հայկական կողմից կան դրական ազդակներ։ Հակամարտությունից հետո Ադրբեջանն առաջարկում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Հայաստանը դեռ դրական չի արձագանքել։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի հետ հարցերում գործելու ենք Ադրբեջանի հետ հաղորդակցված, և մեր այդ դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։ Էմմա Չոբանյան
Related Articles
Արմենպրես-ի անդրադարձը․ Լեզվաբանից՝ մեքենավար. Մետրոպոլիտենի աշխատակցի պատմությունը
Արմենպրես-ի անդրադարձը․ Լեզվաբանից՝ մեքենավար. Մետրոպոլիտենի աշխատակցի պատմությունը x
Թուրք զինվորականների հայտնվելը Հարավային Կովկասում լրացուցիչ լարվածություն կստեղծի տարածաշրջանում. Forbes
Թուրքիան ցանկանում է իր զինվորականներին տեղակայել տարածաշրջանում, բայց դժվար Մոսկվան համաձայնվի: Բաքվի համար թուրքական ռազմական օգնությունն այլևս այնքան կարևոր չէ, որքան Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ էր, ասում է Ստանիսլավ Պրիտչինը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատողը, հաղորդում է Forbes-ը: x Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի […]
Ադրբեջանի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների.
Նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 220 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց: x Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: