Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորեն Գրիգորյանը չի լքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունը. նա գրառում է արել

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համառորեն շրջանառվող տեղեկություններին, թե ինքը և վարչության մի շարք պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել:

Գրիգորյանը տեղեկացրել է, որ շարունակելու է պաշտոնավարել՝ որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետի պաշտոնակատար՝ ընդգծելով, որ լինելու է քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողքին այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կա:

Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ, իհարկե, կգա մի պահ, որ աշխատանքից կազատվի կամ այլ աշխատանքի կանցնի: Ըստ Գրիգորյանի, սակայն, այսօր այդ պահը չէ:

Այս ամենին զուգահեռ վերջինս հավելել է, որ այսուհետև որակի տեխհսկողության պայմանագրերի կառավարումը ևս փոխանցվել է Շինարարության և բարեկարգման վարչությանը:

Այսպիսով՝ Գրիգորյանի գրառումից պարզ չի դառնում, թե ինչո՞ւ են շրջանառվել նրա ազատման մասին խոսակցությունները, և դեռ որքա՞ն է ինքը շարունակելու պաշտոնավարել այս վարչությունում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *