Աշխարհի միակ քաղաքը, որն ունի մետրոյի կայարան, սակայն չունի մետրո գտնվում է Ռուսաստանում: Ով առաջին անգամ է գալիս այս քաղաք և ոչինչ չգիտի քաղաքի մասին՝ տեսնելով մետրոյի մուտքը համապատասխան տարբերանշանով՝ «M» տառով, հավանաբար կցանկանա մետրոյով տեղաշարժվել։ Սակայն, չնայած մարդկանց անվերջանալի հոսքին (ոմանք մտնում են, մյուսները դուրս են գալիս), այստեղ մետրո չկա։ Վերոշարադրյալը տարօրինակ է հնչում, բայց փաստն այն է, որ Օմսկում մետրոյի միայն մեկ կայարան է կառուցվել, իսկ մնացածներն այդպես էլ չեն բացվել։ ՌԴ այս քաղաքում մետրոյի կառուցումը մտահղացվել է դեռ Խորհրդային Միության ժամանակ, երբ բնակիչների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Աշխատանքի մեկնարկը անընդհատ հետաձգվում էր։ 1992թ.-ին գործընթացը սկսվեց, և նույնիսկ վերջնաժամկետներ նշվեցին։ Առաջին ու միակ գիծը խոստացվել էր բացել 1997 թվականին: Այնուհետև ժամանակացույցը փոփոխվեց. տեղափոխվեց 2008, 2012, 2015 և վերջապես 2016 թվական՝ որպես նվեր քաղաքի 300-ամյակին: Բայց ամեն անգամ այդ նախագիծն իրականացնելու համար բավարար միջոցներ չեն գտնվել։ Օմսկի մետրոն անավարտ համակարգ է: Այն պետք է դառնար երրորդը Սիբիրում և Հեռավոր Արևելքում Նովոսիբիրսկից և Կրասնոյարսկի մետրոյից հետո, իններորդը Ռուսաստանում և տասնյոթերորդը նախկին ԽՍՀՄ տարածքում։ 8 միլիարդ ռուբլի ծախսելուց հետո մետրոն այդպես էլ չգործեց։ «Մեր քաղաքում կա M տառը, բայց մետրո չկա, բացի Օմսկից, նման քաղաք աշխարհում ոչ մի տեղ չկա». հումորով հպարտանում են բնակիչները:
Related Articles
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող օրենսդրական փաթեթը
Սիրելի՛ հայրենակիցներ x Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող օրենսդրական փաթեթը: ☑️Հիշեցնեմ, որ անցումային դրույթներով նախատեսված է անցումային շրջան, որի ընթացքում պետք է ձևավորվի Դատախազության համապատասխան ստորաբաժանումը, իրականացվեն վերապատրաստումներ։ ✅Սիրելի՛ հայրենակիցներԱզգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ապօրինի ծագում ունեցող գույքի… Опубликовано Ռուստամ Բադասյան / Rustam […]
Արցախում դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Այսօր՝ ժամը 3:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը, հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ x Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին […]
Վալերիյ Օսիպյանը՝ ոստիկանության համակարգի և մասնագիտական տոնի մասին. irakanum am
Հայաստանի ոստիկանությունը նշում է կազմավորման 102-րդ ամյակը։ Իրավապահ այս կառույցը անցել է զարգացման տարբեր փուլեր, համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք դրական են ազդել ոստիկանության հեղինակության վրա։ Հատկապես 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ոստիկանություն- հասարակություն կապն առավել քան ամրապնդվեց, իսկ համակարգի ներսում տեղի ունեցող բարեփոխումները, կոռուպցիայի, ամենաթողության դեմ պայքարն այսօր էլ տալիս է իր […]