Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խոցվել են Ղրիմում տեղակայված ռուսական հակաօդային պաշտպանության երեք համակարգեր

 Հունիսի 10-ի գիշերը ուկրաինական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Ջանկոյ շրջանում գտնվող մեկ Ս-300 զենիթահրթիռային համակարգի և Եվպատորիայի և Չեռնոմորսկոյե գյուղի մերձակայքում գտնվող երկու Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վրա։ Արձակված հրթիռներից ոչ մեկը չի խոցվել ռուսական հակաօդային պաշտպանության կողմից, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարները հարվածներից հետո «անմիջապես» անջատվել են, և բոլոր երեք հատվածներում զինամթերքը պայթել է, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով