SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով: Ժամը 22:20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «ձախ ծղիկոսկրի դիֆիզի ստորին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Որոշ ժամանակ անց, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գլխի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ առաջին տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Մելիք Մելոյանն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Մելոյանը: Էրեբունու ոստիկանները օպերատիվ տվյալներով, այնուհետև տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:10-ի սահմաններում, որ Նոր Արեշի 50 –րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Մելոյանը, նրա որդին՝ Մ. Մելոյանը Նոր Արեշ թաղամասի բնակիչներ 21-ամյա Արամ Տեր-Պետրոսյանն ու նրա հայրը՝ Նոր Արեշի բնակիչ, 44-ամյա Տիգրան Տեր-Պետրոսյանը ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով վնասվածքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանցից կատարվածի մասին արդեն ընդնունվել են հաղորդումներ, որից հետո բաց են թողնվել: Հետաքննիչի որոշամամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննութուն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մելոյանը աշխատում է «Տրանսկոնտակտ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Տ. Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի որդին է:
Related Articles
Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը մարզադաշտեր կառուցելիս չարաշահումներ է թույլ տվել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումներ դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ քննչական […]
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են 2019-ին երկրում ներքին և արտաքին քաղաքական զարգացումները
Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ x Աշոտյանը գրել է, որ նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները: Անդրադարձ է կատարվել […]
ՍԴ նախագահի և իր սանիկի գործը ուղարկվել է դատախազություն
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և իր սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ ՍԴ նախագահն ու իր սանիկը մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): x