Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին:
Նիկոլ Փաշինյան
Հիշեցնենք , որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կատաևել էր հետևյալ հրապարակումը․
1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին:
ԱՄՆ իշխանությունները հրապարակայնորեն չեն հայտարարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերջնաժամկետների մասին, սակայն այս թեման քննարկում են փակ ձևաչափով։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի խոսքերով, որ մեջբերում է Reuters-ը, մի քանի շաբաթից համաձայնագիրը վերականգնելու հնարավորություն, միգուցե, այլևս չլինի։ «Մենք հրապարակայնորեն չենք նշում կոնկրետ ամսաթիվը, բայց կարող եմ […]
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան, ով սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել […]
Ամերիկյան հեղինակավոր The National Interest ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել 44-օրյա պատերազմի, Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, վայրագությունների, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության, բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրատապության և միջազգային հանրության լռության մասին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Ամերիկյան Ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի հոդվածը սկսում է հետևյալ տողերով. «Ադրբեջանը և Թուրքիան սկսեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ՝ […]