Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին:
Նիկոլ Փաշինյան
Հիշեցնենք , որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կատաևել էր հետևյալ հրապարակումը․
1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին:
Սամվել Բաբայանը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սամվել Բաբայանը: x «Մի խումբ մարդիկ, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող իրավիճակով, ինձ հրավիրել են որպես ռազմական մասնագետ, կցվել եմ այդ թիմին», ասել է Սամվել Բաբայանը: Բաբայանը նշեց, որ որևէ ուժի հետ չեն համագործակցելու և կոալիցիա չեն կազմելու. «Կմտնենք պառլամենտ, […]
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, ՀՀ նախկին դեսպան Լյովա Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։ x Լյովա Սարգսյանը 2019 թվականի մայիս ամսին դատական հայց էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ՝ բողոքարկելով վերջինիս թիվ ՎԻՎ/04/2019 որոշումը […]