Մոսկվայից ԵՄ անդամակցության վերաբերյալ արտահայտած այն կարծիքը, թե Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՏՄ և ԵՄ անդամ ՃԻՇՏ Է։
Մյուս կողմից՝ ԵՄ անդամակցությունը երկարատև գործընթաց է։ Իմ գնահատմամբ՝ այդ գործընթացը Հայաստանի համար տևելու է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ 10 ՏԱՐԻ, հնարավոր է և ավելի։
Հետևաբար, ԵՄ անդամակցության գործընթացի 10 կամ ավելի տարիների ինչ-որ մի փուլում Հայաստանը հաստատապես դադարեցնելու է ԵՏՄ անդամակցությունը։ Թե դա երբ կլինի, ինչ զարգացումների արդյունքում, ինչպես կազդի ՀՀ տնտեսության և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա՝ կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենակարևորը Հայաստանի աշխատանքն է։
Այլ խոսքով՝ եթե աշխատենք ճիշտ և քրտնաջան, ԵՏՄ-ից դուրս գալը կարող է դառնալ ոչ թե մարտահրավեր, այլ նոր հնարավորություն։
Ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության նախարարությունը իրականացնում է մայրուղիների երկայնքով պտղատու այգիներ տնկելու նախաձեռնություն՝ հողի էրոզիան նվազեցնելու, կանաչ ենթակառուցվածքներ զարգացնելու և ճանապարհների թեքությունները ամրապնդելու համար։Նախագծով նախատեսվում է պտղատու ծառեր տնկել հանրապետության յուրաքանչյուր շրջանի գլխավոր ճանապարհների մոտ մեկ կիլոմետր երկարությամբ երկայնքով: Տարածաշրջանային աղբյուրների համաձայն, մի քանի շրջաններում արդեն իսկ հողամասեր են առանձնացվել, և տնկման աշխատանքները […]
Կանադայում դժոխք է: Այնտեղ 50 աստիճան աննախադեպ շոգի պարագայում անտառային հրդեհը ոչնչացրել է Բրիտանական Կոլումբիայի Լիտտոն քաղաքը: Բոցն այնքան արագ է մոտեցել բնակավայրին, որ նրա բնակիչներն ընդամենը 15 րոպե ժամանակ են ունեցել թողնելու իրենց տները: x