Մոսկվայից ԵՄ անդամակցության վերաբերյալ արտահայտած այն կարծիքը, թե Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՏՄ և ԵՄ անդամ ՃԻՇՏ Է։
Մյուս կողմից՝ ԵՄ անդամակցությունը երկարատև գործընթաց է։ Իմ գնահատմամբ՝ այդ գործընթացը Հայաստանի համար տևելու է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ 10 ՏԱՐԻ, հնարավոր է և ավելի։
Հետևաբար, ԵՄ անդամակցության գործընթացի 10 կամ ավելի տարիների ինչ-որ մի փուլում Հայաստանը հաստատապես դադարեցնելու է ԵՏՄ անդամակցությունը։ Թե դա երբ կլինի, ինչ զարգացումների արդյունքում, ինչպես կազդի ՀՀ տնտեսության և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա՝ կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենակարևորը Հայաստանի աշխատանքն է։
Այլ խոսքով՝ եթե աշխատենք ճիշտ և քրտնաջան, ԵՏՄ-ից դուրս գալը կարող է դառնալ ոչ թե մարտահրավեր, այլ նոր հնարավորություն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ 131-րդ հոդվածը սահմանում է հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը: Այսպիսով. x 1. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով: 2. […]
Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: «Պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն […]
Կառավարության կողմից հավանության արժանացած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, ընդգրկվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում: x Հանձնաժողովի նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ […]