Մոսկվայից ԵՄ անդամակցության վերաբերյալ արտահայտած այն կարծիքը, թե Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՏՄ և ԵՄ անդամ ՃԻՇՏ Է։
Մյուս կողմից՝ ԵՄ անդամակցությունը երկարատև գործընթաց է։ Իմ գնահատմամբ՝ այդ գործընթացը Հայաստանի համար տևելու է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ 10 ՏԱՐԻ, հնարավոր է և ավելի։
Հետևաբար, ԵՄ անդամակցության գործընթացի 10 կամ ավելի տարիների ինչ-որ մի փուլում Հայաստանը հաստատապես դադարեցնելու է ԵՏՄ անդամակցությունը։ Թե դա երբ կլինի, ինչ զարգացումների արդյունքում, ինչպես կազդի ՀՀ տնտեսության և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա՝ կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենակարևորը Հայաստանի աշխատանքն է։
Այլ խոսքով՝ եթե աշխատենք ճիշտ և քրտնաջան, ԵՏՄ-ից դուրս գալը կարող է դառնալ ոչ թե մարտահրավեր, այլ նոր հնարավորություն։
Երեկ մենք վաղաժամ ուրախացանք, որ Սեւ լճի մոտ բանակցությունները հաջողությամբ են պսակվել եւ թշնամին հետ է նահանջելու գրաված դիրքերից։ Ավելի ուշ տեղեկացանք, որ ամբողջությամբ չեն նահանջելու, այլ միայն երկու կիլոմետր եւ ամեն կողմից 4-ական դիրք է տեղադրվելու եւ մշտական հերթապահություն է սահմանվելու՝ հայկական ու ադրբեջանական կողմերից, այս մասին գրում է «Հրապարակը»: x «Քիչ առաջ մենք […]
x Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Արմավիրի մարզում՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Կռազ»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 60-ամյա Ռազմիկ Ղուկասյանը, ով բախվել […]