Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է եւ հարաբերությունների կայունության երաշխիք:
Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ եւ պոտենցիալ:
Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձեւավորված:
Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից եւ հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի:
Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբեւէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության եւ ինքնիշխանության հիման վրա:
Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է եւ զարգացել:
Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբեւէ, ինչն արձանագրվում է նաեւ Բրյուսելում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:
Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ եւ իմաստ են ձեռքբերել:
Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են եւ խորանում:
Մերձավոր Արեւելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել:
Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ պետականության հարատեւության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում:
Ca phe trung կամ Վիետնամական ձվով սուրճը մատուցվում է Հանոյի գրեթե բոլոր սրճարաններում: Սկզբում հարում են ձվի դեղնուցը և խտացրած կաթն այնքան, մինչև կդառնա հաստ յուղալի խառնուրդ, այնուհետև վերևից լցվում է դառը վիետնամական սուրճը, որն այդ խառնուրդի միջով իջնում է հատակին: Այն ունի շատ նուրբ եփած կրեմի համ: 2. Սուրճ ծովի աղով x Թայվանում հայտնի […]
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում՝ աշխատանքային թրաֆիքինգի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց ողջ շրջանակը: x Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ ամուսինները և նրանց 2003թ. ծնված որդին 2018թ. դեկտեմբերից մինչև 2019թ. հունիսն ընկած ժամանակահատվածում կատարել […]
Իսպանիայում ապրող մեծ թվով հայեր իրենց իսկական քաղաքակիրթ մարդ լինելու հատկանիշներով ապացուցում են, որ հայ մարդը միշտ մնում է իր բարձրունքի վրա։ x Իսպանիայի Վալենսիա քաղաքում ապրող Ատոմ Բաղդասարյանը կորոնավիրուսի վարակի տարածման այս ծանր օրերին որոշեց ձեռքերը ծալած չնստել: Իր ռեստորանային համալիրում` ընտանիքի անդամների հետ, ամեն օր վաղ առավոտից մտածում են ինչ պատրաստել և արագ […]