Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է եւ հարաբերությունների կայունության երաշխիք:
Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ եւ պոտենցիալ:
Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձեւավորված:
Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից եւ հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի:
Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբեւէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության եւ ինքնիշխանության հիման վրա:
Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է եւ զարգացել:
Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբեւէ, ինչն արձանագրվում է նաեւ Բրյուսելում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:
Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ եւ իմաստ են ձեռքբերել:
Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են եւ խորանում:
Մերձավոր Արեւելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել:
Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ պետականության հարատեւության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում:
Եվրոպական խորհրդարանը կոչ է անում լիարժեքորեն իրականացնել Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին» 2021 թ. տարեկան զեկույցում: Այն ընդունվել է խորհրդարանի լիագումար նիստում: x Եվրախորհրդարանը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես՝ նրանց անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իրենց […]
Ինչ տուգանքներ են նախատեսված, և որ դեպքերում վարորդները միավորներ կկորցնեն. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը։ x Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը։ Ինչ տուգանքներ են նախատեսված, և որ դեպքերում վարորդները միավորներ կկորցնեն. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը։#ArmGovՀՀ ոստիկանություն […]
Բրիտանացիները սկսել են նախապես պլանավորել իրենց արձակուրդները. ըստ Google Trends-ի՝ «vacation 2026» արտահայտության որոնումները Մեծ Բրիտանիայում վերջին եռամսյակում աճել են 78 տոկոսով, ըստ Selling Travel-ի։ x Նոր ուղղությունների և անսովոր փորձառությունների նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին, Մեծ Բրիտանիայի արկածային տուրօպերատոր Wild Frontiers-ը հրապարակել է այն ուղղությունների ցանկը, որոնք, ըստ կանխատեսումների, ժողովրդականություն կվայելեն 2026 թվականին։ Տուրօպերատորի կարծիքով […]