Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է եւ հարաբերությունների կայունության երաշխիք:
Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ եւ պոտենցիալ:
Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձեւավորված:
Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից եւ հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի:
Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբեւէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության եւ ինքնիշխանության հիման վրա:
Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է եւ զարգացել:
Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբեւէ, ինչն արձանագրվում է նաեւ Բրյուսելում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:
Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ եւ իմաստ են ձեռքբերել:
Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են եւ խորանում:
Մերձավոր Արեւելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել:
Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ պետականության հարատեւության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում:
ԱՄՆ զինված ուժերը հսկողության տակ են պահում Սիրիաի հյուսիս-արևելքում գտնվող նավթի հանքերը: x Վաշինգթոնի փոխանցմամբ, հում նավթի վաճառքն «Իսլամական պետության» եկամուտների հիմնական աղբյուրներից մեկն էր, և դա է ստիպել վերջերս կայացնել նավթահանքները հսկողության տակ վերցնելու որոշումը: Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանն ասել , որ հետայսու նավթի վաճառքից ստացվող եկամուտը քրդերի առաջնորդած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միավորումն է […]
Կեսգիշերին մոտ Հյուսիսային Օսիայում ռուսական Սու-34-ը բախվել է Գորնի Ձվարիկաու գյուղի մոտ գտնվող լեռնաշղթային։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։ Ուսումնական թռիչք իրականացնող կործանիչ-ռմբակոծիչը վթարի է ենթարկվել լեռների ամայի տարածքում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Գետնին ավերածություններ չկան: Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է», — մեջբերում է ՏԱՍՍ-ը: Գործակալությունը գրում է նաեւ, որ ինքնաթիռում […]
ՆԱՏՕ-ն չպետք է Թուրքիային մյուս անդամներին հավասար վերաբերվի: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանում «Հունաստանի պաշտպանունակության բարձրացման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում: x Միցոտակիսը, ելույթի ժամանակ անդրադառնալով Թուրքիային, ասել է. «Հունաստանն իր ուժերի վրա վստահ երկիր է, սակայն Արևմուքն էլ պետք է հասկանա մի բան. ՆԱՏՕ-ի անդամները Ռուսաստանի դեմ ընդհանուր ճակատից են […]