Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել։
Եթե մերժումը տեխնիկական խնդրով պայմանավորված լիներ (ինպես իր խոսքում նշել է փոխքաղաքապետ պ․ Գրիգորյանը, որ տեխնիկական խնդրի դեպքում, երբ անցարգելները չեն ընդունում QR՝ պաշտպանվում է քաղաքացու շահը), մետրոյի աշխատակիցն առանց որեւէ խնդրի կբացեր անցարգելը և քաղաքացին կանցներ։
Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել՝ անցարգելները ժամկետանց կամ արդեն իսկ օգտագործված կտրոններ չեն ընդունում։
Նման չհիմնավորված և մետրոյի աշխատակիցներին արատավորող հրապարակում կատարելուց առաջ փորձեք ճշտել իրական պատճառները՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար։
Երևանի մետրոպոլիտենն իր աշխատակիցներին նման անհիմն մեղադրանքներից ու վիրավորանքներից պաշտպանելու համար՝ կդիմի իրավական միջոցների։
Կասկադը Երևանի սիրտն է՝ շատ ավելի կարևոր իր բոլոր ընկալումներով: Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսի՞ն պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը: Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ: x Տիգրան Ավինյան
Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերը հասանելի կլինեն 0 % տոկոսադրույքով։ x ℹ️ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ https://www.mineconomy.am/ ։ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր։ Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերը հասանելի կլինեն 0 % տոկոսադրույքով։ℹ️ Պետական օժանդակության […]
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել․ x Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Արմենակի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Մկրտիչի Պողոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: