Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել։
Եթե մերժումը տեխնիկական խնդրով պայմանավորված լիներ (ինպես իր խոսքում նշել է փոխքաղաքապետ պ․ Գրիգորյանը, որ տեխնիկական խնդրի դեպքում, երբ անցարգելները չեն ընդունում QR՝ պաշտպանվում է քաղաքացու շահը), մետրոյի աշխատակիցն առանց որեւէ խնդրի կբացեր անցարգելը և քաղաքացին կանցներ։
Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել՝ անցարգելները ժամկետանց կամ արդեն իսկ օգտագործված կտրոններ չեն ընդունում։
Նման չհիմնավորված և մետրոյի աշխատակիցներին արատավորող հրապարակում կատարելուց առաջ փորձեք ճշտել իրական պատճառները՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար։
Երևանի մետրոպոլիտենն իր աշխատակիցներին նման անհիմն մեղադրանքներից ու վիրավորանքներից պաշտպանելու համար՝ կդիմի իրավական միջոցների։
Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ տեղեկություն տարածեց, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ x Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին էլ սահմանին իրավիճակը լարված է։ «Գերեվարվել են Կութի հատվածից, շատ բան չեմ կարող […]
Ղազախստանում՝ Ալմա-Աթիում կործանվել է Bek Air ավիաընկերության ինքնաթիռը, որը ուղեւորվում էր դեպի մայրաքաղաք Նուր-Սուլթան, հայտնում է Ռիա նովոստին։ x Ավիավթարի արդյունքում 10 հոգի մահացել է, եւս 9-ը՝ վիրավորվել, որոնց թվում 6 երեխա կա։ Նշվում է, որ Ալմա-Աթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդը բարձրանալիս կորցրել է հավասարակշռությունը, բախվել երկհարկանի շինությանը։ Համացանցում են հայտնվել առաջին կադրերը դեպքի վայրից։ Տեսանյութը՝ […]