Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:
Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին:
Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին:
ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ 03.05.2020թ.-ին մամուլում հրապարակված «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր–Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 16.11.2007թ.-ին Մ. Տեր-Առաքելյանին պատկանող ընկերությանը տրվել է համապատասխան շինարարության թույլտվություն՝ 2 տարվա ընթացքում վերակառուցել Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ […]
Ինչպիսի՞ գործողություններ է ծավալել հայկական օդուժը պատերազմի ժամանակ և ի՞նչ խնդիրներ է լուծել։ Մանրամասներ են ներկայացնում ոլորտի պատասխանատուները՝ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ Գագիկ Ասլանյանը, ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը և ավիացիոն զորամասի հրամանատարի տեղակալ Ռուստամ Խաչատրյանը։ x
Հունվարի 31-ին, ժամը 12:45-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: