Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:
Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին:
Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին:
Որպեսզի վստահ լինենք, որ աշխարհում այլևս կոտորածներ չեն լինելու, պետք է կոչենք իրերն իրենց անուններով. այս մասին ասվում է իսրայելական The Jerusalem Post-ի խմբագրականում, որը վերնագրված է. «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: x «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը գրում է, որ թեպետ Իսրայելը որպես պետություն ստեղծվել է Հոլոքոստից հետո, սակայն այդ երկրում մինչ օրս շատ քիչ […]
Սիրելի՛ երևանցիներ, x ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։ Անցումային շրջանը հնարավորինս դյուրին կազմակերպելու նպատակով մինչև ս.թ. փետրվարի 1-ը պահպանվում է Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը հետևյալ սակագներով. ● ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ, ● տրոլեյբուսի համար՝ 50 […]
Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը ներկայացրել է հետևյալ ընթերցումը. Այսօր Պաշտպանության նախարար Լլոյդ Ջ. Օսթինը և նախարար Պապիկյանը վերահաստատեցին մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և վերահաստատեցին Հարավային Կովկասում կայուն խաղաղության մեր ընդհանուր նպատակը։ Երկու ղեկավարները քննարկել են նաև անվտանգության ոլորտում համագործակցության ընթացիկ և ապագա ջանքերը, ինչպիսիք են ռազմական կրթությունն ու պրոֆեսիոնալացումը, ինստիտուցիոնալ կարողությունների […]