Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:
Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին:
Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին:
Գլխավոր դատախազությունը հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք դատական ակտերի գրանցման միասնական համակարգից։ x Նշենք, որ խոսքը Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքի մասին է։ Այսպիսով, դատախազությունը պահանջում է Երևան, Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում […]
x Այսօր՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի բաժնի վարիչ Իգոր Վենիդիկտովիչ Մասլովն այցելեց Երևանի Ռուսական գրքի տուն, որտեղ հանդիպեց դրա հիմնադիր Մհեր Վարդանի Ավետիսյանի հետ։ Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, մշակութային կապերի ընդլայնմանը միտված տարբեր ծրագրեր, նախանշվել դրանց իրականացման հետագա քայլերը։ Сегодня, 21 сентября […]
ՀՀ-ում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին պատկանող մեքենաները հնարավոր է վարել մգեցված ապակիներով, հայտնում է Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։ Ավելի վաղ նկատել էինք, որ Հայաստանում գործող դեսպանատների ու դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաները երթեւեկում են մգեցված ապակիներով, որոնք ակնհայտորեն գերազանցում են թույլատրելի նորմը։ ՆԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ արտոնություններ տրվե՞լ են։ Գերատեսչությունից պատասխանել են, […]