Փետրվարի 10-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի առաջարկի հայտերի բացման նիստը։
Ներկա էին ՆԳ նախարար, Գնահատող հանձնաժողովի նախագահ Արփինե Սարգսյանը, հանձնաժողովի անդամներն ու կոնսորցիումների ներկայացուցիները։
Կառավարության 2024 թվականի որոշմամբ՝ 2026 թվականից հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։
Գնահատող հանձնաժողովն արձանագրել է, որ ներկայացված հայտերի բովանդակությունը համապատասխանում է Առաջարկի հարցմամբ և ՊՄԳ ընթացակարգով նախատեսված պահանջներին, և հայտերը ենթակա են գնահատման։
Նոր ենթակառուցվածքի ներդրման ծրագրի շրջանակում հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 7-ն էր։ Նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին որակավորման փուլը հաղթահարած երեք թեկնածուներից հայտ են ներկայացրել երկու միջազգային հեղինակավոր ընկերություն՝ գերմանական AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. և ֆրանսիական IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումները:
Գնահատումը կտևի մարտի 30-ը ներառյալ, իսկ մարտի 31–ին կհայտարարվի հաղթող հայտատուի անունը, ինչից հետո պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի, կստորագրվի, և կմեկնարկեն նոր ենթակառուցվածքի ներդրման աշխատանքները՝ նոր սերվերային տնտեսություն, ծրագրային լուծումներ, տպագրական նոր սարքավորումներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։
2026 թվականին արդեն կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը, ինչը նաև նշանակալի քայլ է վիզաների ազատականացման համատեքստում։
Ապրիլի 6-ին, ժամը 22:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել են Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակը: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մազիր Ֆ.-ն Հրազդանի կիրճում գտնվող «Հավանա» ռեստորանային համալիրի մոտակա բարձունքից սահել և ընկել է ճանապարհի երթևեկելի […]
Երևանը քաղաք է մարդկանց համար և այն, որ բակերն ու այգիները պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք։ Արաբկիրում համայնք-մասնավոր գործակցության շրջանակում երևանցիները շուտով կունենան հանգստի նոր գոտի՝ մարզահրապարակով, ամֆիթատրոնով ու ջրավազան-շատրվաններով։ Մերգելյանի այգու շինանարական աշխատանքները ընթացքի մեջ են, և առաջիկայում հանգստի գոտին երևանցիներին կներկայանա […]
Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այդ գործով արդեն մարդիկ են ձերբակալված, բայց մենք առայժմ հետաքննության սկզբնական փուլում ենք»,-նրա խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը: Իսմայիլին հավելել Է, որ «դիտարկվելու են այդ հարցի (ինքնաթիռի […]