Փետրվարի 10-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի առաջարկի հայտերի բացման նիստը։
Ներկա էին ՆԳ նախարար, Գնահատող հանձնաժողովի նախագահ Արփինե Սարգսյանը, հանձնաժողովի անդամներն ու կոնսորցիումների ներկայացուցիները։
Կառավարության 2024 թվականի որոշմամբ՝ 2026 թվականից հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։
Գնահատող հանձնաժողովն արձանագրել է, որ ներկայացված հայտերի բովանդակությունը համապատասխանում է Առաջարկի հարցմամբ և ՊՄԳ ընթացակարգով նախատեսված պահանջներին, և հայտերը ենթակա են գնահատման։
Նոր ենթակառուցվածքի ներդրման ծրագրի շրջանակում հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 7-ն էր։ Նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին որակավորման փուլը հաղթահարած երեք թեկնածուներից հայտ են ներկայացրել երկու միջազգային հեղինակավոր ընկերություն՝ գերմանական AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. և ֆրանսիական IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումները:
Գնահատումը կտևի մարտի 30-ը ներառյալ, իսկ մարտի 31–ին կհայտարարվի հաղթող հայտատուի անունը, ինչից հետո պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի, կստորագրվի, և կմեկնարկեն նոր ենթակառուցվածքի ներդրման աշխատանքները՝ նոր սերվերային տնտեսություն, ծրագրային լուծումներ, տպագրական նոր սարքավորումներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։
2026 թվականին արդեն կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը, ինչը նաև նշանակալի քայլ է վիզաների ազատականացման համատեքստում։
Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝անդրադառնալով ԱԱԾ-ում կադրային ջարդ չանելու թեմային: «Կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, իսկ կադրային ջարդ չեմ արել, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն այն տեղն է, ուր չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով, և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքը»,- ասաց Մարտիրոսյանը: x […]
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն իր էջում գրել է․ x «Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն այսօր բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իբրև թե իրեն ասել է. «Ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես»։ Համայնքապետի պնդումները բացարձակ իրականությանը չեն համապատասխանում։ Համայնքապետի ու […]
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ կապված ռուս քաղաքական գործիչների՝ հաճախակի դարձած հակահայ ելույթների հետ: Այս մասին հայտնում է Infoteka24-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: x Այդպիսի գործիչներից մեկը, մասնավորապես, ԱՊՀ երկրների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Նրա կողմից պարբերաբար հնչող հակահայ արտահայտությունները ոչ միայն վնաս են հասցնում դաշնակցային հարաբերություններին ու ազգամիջյան թշնամանք սերմանում, այլև հակասում […]