Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այդ գործով արդեն մարդիկ են ձերբակալված, բայց մենք առայժմ հետաքննության սկզբնական փուլում ենք»,-նրա խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը: Իսմայիլին հավելել Է, որ «դիտարկվելու են այդ հարցի (ինքնաթիռի կործանման) բոլոր ասպեկտները»: Նրա խոսքով՝ «այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ»: «Մեր գործընկերները մինչեւ երեկոյան ժամը 11-ն զբաղված են հետաքննչական աշխատանքով»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Related Articles
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ x Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից՝ ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ […]
Արևելյան Երուսաղեմում կրկին խռովություններ են սկսվել, տուժել են տասնյակ մարդիկ
Արևելյան Երուսաղեմում կրկին խռովություններ են սկսվել, տուժել են տասնյակ մարդիկ: Անկարգությունների պատճառը մի քանի արաբական ընտանիքների վտարումն էր Շեյխ Ջարրահ թաղամասից: Բողոքի ցույցերը շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ: x
Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկարայում կորոնավիրուսի պատճառով
«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը կատարում Էր Թեհրան-Ստամբուլ չվերթը, փետրվարի 25-ին շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում ուղեւորներից մեկի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով: Այդ մասին հայտնել Է Haberturk հեռուստաալիքը: x ТК879 չվերթը գտնվում Է Էսենբոգի օդանավակայանում, սահմանվել են կարանտինային միջոցառումներ: Ինքնաթիռում գտնվում Է 132 մարդ, բժիշկները չափում են ուղեւորների ջերմությունը եւ նրանց առողջական […]