Փետրվարի 6-ին ևս մեկ կարևոր քայլ արվեց բազմամյա նախագծի շրջանակում՝ #ԻսակովԱրշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ։ Սա երկար ճանապարհ է, բայց մենք ոգևորված ենք, որ այն սկսում է դառնալ իրականություն։
Պատկերացրեք Երևանը՝ ավելի քիչ խցանումներ , հարմարավետ երթևեկություն Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների միջև: Այս ճանապարհը կթեթևացնի երթևեկությունը Իսակով պողոտա – Հաղթանակի կամուրջ – Արգիշտի փողոց – Գր. Լուսավորիչ փողոց – Արշակունյաց պողոտա երթուղում և կդառնա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը։
#Մրցույթին մասնակցում են երկու հայտատու կազմակերպություններ։
Գնահատման գործընթացը մեկնարկել է։ Ամիսներ անց պարզ կլինի, թե որ ընկերությունը կիրականացնի այս նախագիծը: Դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց ամեն քայլ մեզ մոտեցնում է ավելի ժամանակակից, հասանելի և հարմարավետ Երևանի։
Նախ՝ Սամվել Բաբայանը, հավանաբար, մոռացել է, որ հոկտեմբերի 27-ից հետո սպառնում էր Վազգենի ընկերներին տանկերը Արցախից մտցնել ՀՀ, եթե փորձեն ճնշել Ռոբերտ Քոչարյանին… Երկրորդ՝ ինքը չէր ապտակել Արցախի վարչապետին, գլխով էր հարվածել, կարելի է ասել՝ պոզահարել էր, երրորդ Սամվել Բաբայանի լպիրշության և Արցախում պահվածքի առումով բողոքների և փաստերի պակաս չկա… Սամվել Բաբայանը համեստությամբ չի տառապում, […]
Հարգելի՛ հայրենակիցներ x Այսօր՝ առավոտյան, Ծիծեռնակաբերդում մասնակցեցի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Անցյալից մեզ մշտապես ուղեկցող հիշողությունը հաճախ ստիպում է սրբագրումներ անել ապագայի մեր ծրագրերում, հարաբերություններում և, իհարկե, վերաբերմունքի մեջ: Հայ ժողովրդի՝ 20-րդ դարասկզբին ցեղասպանված և տարագիր դարձած հատվածներն այսօր և միշտ մեր լինելիության անբաժան մասն են մնում: Իսկ կորսվածի ու վերագտածի միջև […]